Srimaderm
Վերադառնալ բլոգ
Aesthetic Injections18 օգոստոսի, 2026 թ.

Գլխամաշկի Մեզոթերապիա

Գլխամաշկի Մեզոթերապիա

Գլխամաշկի մեզոթերապիան վիտամինային հատուկ կոմպլեքսների և մաշկի բարելավման համար անհրաժեշտ հատուկ նյութերի ներարկումն է գլխի մաշկի համապատասխան շերտ։

Կանխում է մազաթափությունը և խթանում նոր մազերի ակտիվ աճը՝ էապես բարելավելով դրանց էսթետիկ տեսքը։

Ցուցված է՝ •Օջախային մազաթափության դեպքում •Ծննդաբերությունից և կրծքով կերակրելուց հետո վնասված մազերի դեպքում •Էսթետիկ թերությունների դեպքում՝ փխրուն ու չոր մազեր, վնասված ծայրեր և այլն •Թեփի առկայության ժամանակ •Ճարպագեղձերի չափազանց շատ աշխատանքի դեպքում •Վաղ ճերմակելու ժամանակ

Պրոցեդուրան կուրսային է՝ ցանկալի և երկարատև արդյունքի համար խորհուրդ է տրվում 5-10այց՝ 7-14օր ինտերվալով։