
Սեդա Ղազարյան
Բժիշկ-մաշկաբան
Բժիշկ-մաշկաբան Սեդա Ղազարյանը մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ մասնագիտացումը՝ Մաշկաբանության ազգային կենտրոնում։
Նա Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ է և մշտապես հետևում է մաշկաբանության ոլորտի ժամանակակից զարգացումներին ու միջազգային բժշկական մոտեցումներին։
Ունի 7 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Բժիշկ Ղազարյանի աշխատանքային մոտեցման հիմքում յուրաքանչյուր պացիենտի մաշկի առանձնահատկություններին համապատասխան անհատականացված և ապացուցողական բժշկության վրա հիմնված խնամքն ու բուժումն է։
Նրա նպատակն է ոչ միայն պահպանել մաշկի առողջությունը, այլև օգնել պացիենտներին հասնել առողջ, խնամված և գեղեցիկ մաշկի։
